Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը  Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար  Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը,  հանդիպմանը Աբդոլահիանը կարևորել է  Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու թուրքական կառավարության որոշումը:

Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը` նշելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Զրույցի ընթացքում  Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ հանձնաժողովների ակտիվացման անհրաժեշտությունը։

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Նա հայտարարել է, որ Թուրքիան իսլամական աշխարհի ամենագլխավոր խնդիրը համարում է Պաղեստինի հարցը՝ շեշտելով այս հարցում իսլամական պետությունների առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]